Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող նշանները, որոնց հետ շփվելուց պետք է շատ ուշադիր լինել

Երկվորյակները, Կարիճը, Այծեղջյուրը, Ձկները այն նշաններն են, որոնք խոսքի և մտքի հզոր ուժով են օժտված։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են միայն մեկ խոսքով և հայացքով բացասական էներգիա փոխանցել։

Հորոսկոպի համաձայն` Կարիճները հաճախ դա միտումնավոր են անում։ Նրանցից շատերը քաջ գիտակցում են իրենց արտառոց ունակություններն ու օգտվում դրանից։ Երկվորյակների «չար աչքը» հաճախ անգիտակցաբար է գործում։ Երկվորյակները սիրում են խոսել, քննարկել, գնահատել, քննադատել։

Երբեմն նրանց՝ անմեղ թվացող արտահայտության ներքո թաքնվում է էներգետիկական վտանգը։ Երկվորյակներին խորհուրդ է տրվում հետևել իրենց մտքերի հոսքին, այլապես կարող են վնաս պատճառել նույնիսկ ամենասիրելի մարդկանց։

Ձկներն ու Այծեղջյուրները կարող են երկար ժամանակ թաքցնել վիրավորանքն ու բացասական մտքերը ինչ-որ մեկի մասին, բայց, ի վերջո, նրանց անարգողը պատժված կլինի։

Շատ հաճախ այս նշանի ներկայացուցիչների խոսքերն ու սպառնալիքները իրականություն են դառնում։ Մարդու մասին վատը մտածելով՝ Այծեղջյուրներն ու Ձկները իրենք են դառնում սեփական «չար աչքի» զոհը։ Ինչ-որ մեկի հասցեին ուղարկած բացասական միտքը վաղ թե ուշ վերադառնում է իրենց։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում սովորել դրական մտածել։