«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի
իր էջում գրել է. «Շատ ուրախ եմ, որ «Լուսավոր Հայաստանն» ու «Իմ քայլը» կողմ քվեարկեցին Կուսակցությունների մասին օրենքի փաթեթին, որն երեկ ընդունվեց:Օլիգարխիան լուրջ հարված ստացավ երեկ: Համազասպ Դանիելյանի, իրեն օգնողների ու նախագծի վրա աշխատած ՀԿ-ների
տանջագին աշխատանքի շնորհիվ հեղափոխության խոստումներից մեկը կատարվեց:Հ.Գ. Բայց այս օրենքը կկորցնի իր իմաստը, եթե առաջիկայում չընդունվեն ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Մենք պետք է հասնենք նրան, որ այլևս հնարավոր չլինի ՀՀ քաղաքացուց գողանալ իշխանությունը»: