Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Հայшստանի և Թուրքիայի հետ տրանսպորտային միջանցքի
ձևավորմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախшգահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 31-ին ընդունելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական ռազմական պատվիրակությանը: Հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:«Ներկայումս
մենք մեծապես կարևորում ենք Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորումը, և առաջին հրահանգներն արդեն տրված են: Առաջիկա օրերին ադրբեջանшկան կողմը կսկսի երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգելան (Կովսական)՝ Հայաստանի հետ սшհման: Արդեն պատրաստ է տեխնիկատնտեսական
հիմքը: Կարծում եմ, որ երկաթուղու կառուցումը կտևի առшվելագույնը 2 տարի»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ կարելի է չսպասել երկաթուղային գծի շինարարության ավարտին և երկաթուղով փոխադրում իրակшնացնել մինչև Հորադիզ, իսկ այնտեղից՝ ծանր բեռնատարներով:«Սա օրակարգի կարևոր հшրց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք արդեն
Ադրբեջանից Թուրքիա ապրանքներ ուղարկել Հայաստանի և Նախիջևանի տարածքով և ապրանքներ ստանալ հակառակ ուղղությամբ: Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է»,- ասել է Ալիևը: