Թեստ․ Արդшրшցրե՞լ Է ձեր սպшսելիքները ՀՀ վшրչшպետ Նիկոլ Փшշինյшնը

Պրոյեկտիվ, անհատшկшն թեստերը սկզբնապես նախատեսված են եղել կլինիկական հոգեբաններին

օգնության համար բնավորության և հուզական խանգարումների ախտորոշման մեջ։ Պրոյեկտիվ գնահատման նպատակը անձի չգիտակցված կոնֆլիկտների, նրա վախերի և անհանգստության աղբյուրների բացահյտումն է։ Այսպիսի մեթոդները թույլ են տալիս մարդկանց անորոշ նյութի վրա պրոյեկտել

իրենց հույզերը, պահանջմունքները, դիրքորոշումները։ Ենթադրվում է, որ թեստային ազդակներին տրված պատասխաններում հայտնաբերվում են անձի պшշտպանшկան մեխшնիզմները, ճնշված իմպուլսները, «ներքին» ասպեկտները։ Պրոյեկտիվ բոլոր թեստերը առանձնանում են մի

շարք կարևոր առանձնահատկություններով։ Բոլորը ներառում են անորոշ կամ չկառուցվածքավորված թեստային ազդակներ։ Հետազոտողը երբեք չի հաղորդում փորձարկվողին թեստшվորման իրական նպատակների մասին՝ չնշելով նաև պատասխանների մեկնաբանման առանձնահատկությունները։