Փшկել բոլոր шղшնդшվորшկшն գրшսենյшկները. Վիտшլի Բшլшսшնյшն

Mamul.am-ը գրում է․ «Խաղաղապահ զորքերից որևէ մեկն ալկոհոլ չի օգտագործում, պատասխանում եմ՝

չկա էդպիսի բան։ Դեպք ասեմ, որ մի հոգի ալկոհոլ է օգտագործել, այդ մարդը զորացրվել է, ուղարկել են էստեղից»,- ԱՀ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։«Հիմա մեր ժողովրդին եմ ասում՝

զերծ մնալ բոլոր թմր шմիջոցներից, ալկոհոլ օգտագործելուց։ Նրանք, ովքեր կօգտագործեն, թող տնից դուրս չգան։ Մենք թույլ չենք տալու։ Նրանք, ովքեր օգտագործում են թմր шմիջոցներ, տեղ չունեն Ղարաբաղում։ Կա՛մ րոպե առաջ շպրտեն այդ թմր шմիջոցները, կա՛մ րոպե առաջ լքեն Արցախի տարածքը»,- ասել է նա՝ խոսքն ուղղելով Արցախում գործող աղանդավորական շարժման մասնակիցներին

և գրասենյակներին։ «Զգուշացնում եմ՝ փակել բոլոր գրասենյակները։ Արցախում նման շարժումներ չպետք է լինեն։ Բոլորին զգուշացնում եմ՝ հունվարի 1-ից ուժեղացվելու են բոլոր ծառայությունները և նման դեպքեր հայտնաբերվելու դեպքում՝ բոլորը պատասխան են տալու»,- ասաց Վ․ Բալասանյանը։